Դամասկոսում զոհերի թվում հայեր չկան
Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում հայեր չկան: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Դամասկոսի շիական Սեյիդ Զեյնաբ թաղամասում որոտացել է երեք պայթյուն: Պայթուցիկներից մեկն ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ: Պայթուցիկը տեղադրված է եղել ավտոմեքենայում։ Միաժամանակ գործողություն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը: Նա իրեն պայթեցրել է ավտոբուսում։ Մի քանի րոպե անց պայթել է ևս մի ահաբեկիչ։
Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, ևս 110 մարդ վիրավոր: