Մշակույթ 10:00 01/02/2016 Հայաստան

Պետական մրցանակ չտալը չի նշանակում, որ մենք հերքում ենք ամբողջ թատերական միջավայրը. Թատերագետ

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները հիմնվել են  2002 թվականին: Այս տարիների ընթացքում թատերարվեստի ոլորտը միայն մեկ անգամ է պետական մրցանակի արժանացել` 2011 թվականին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արմեն Խանդիկյանի:

Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար  Սոնա Մելոյանն ասաց, որ սովորաբար թատերարվեստի ոլորտը չի ստանում պետական մրցանակ: Ըստ նրա, սկզբնական շրջանում  դա բացատրում էին նրանով, որ թատրոնն ու կինեմատոգրաֆիան մեկ անվանակարգով էր ներկայացված, ինչից դժգոհ էին և կինեմատոգրաֆիստները, և թատերարվեստի ներկայացուցիչները:

«Չեմ պնդում, որ թատրոնում ծնվում են հանճարեղ գործեր, բայց չեմ կարող ասել, որ մնացած ոլորտներում ամեն ինչ այդքան փայլուն է: Երևի թե թատերական աշխարհի մեղքն էլ կա: Թատրոնի մարդիկ հիասթափված են, հայտեր չեն ներկայացնում՝ մտածելով, որ  այսպես թե այնպես մրցանակ չեն ստանալու»,- ասաց նա:

Ս.Մելոյանի խոսքով,  թատրոնի ոլորտում մի շարք խնդիրներ կան, թատերական կրթությունը ռեֆորմների կարիք ունի. «Խնդիրները շատ են, բայց չեմ կարծում, որ հայ թատրոնը շատ ավելի վատ վիճակում է, քան մնացած ոլորտները, որոնց պետական մրցանակ է տրվում: Ինձ չի թվում, որ հայ կինոն փայլուն, իսկ թատրոնը գավառական վիճակում է:  Մոտավորապես նույն մակարդակի վրա են»:

Panorama.am-ի հետ զրույցում թատերագետ, թատերական ոլորտին տրվող պետական մրցանակի հանձնաժողովի անդամ Արա Խզմալյանն ասաց. «Առաջին՝ չեմ կարծում, եթե պետական մրցանակ չի շնորհվում, ողբերգական, սարսափելի բան կա, քանի որ պետական մրցանակով չի որոշվում թատերական իրականության ընթացքը, թատերական կյանքը: Կարող է ունենանք արժեքավոր ներկայացումներ, բայց չունենանք պետական մրցանակին արժանի ներկայացում:

Այսինքն՝ պետական մրցանակ չտալը չի նշանակում, որ մենք հերքում ենք ամբողջ թատերական միջավայրը, կամ ասում ենք, որ արժեքավոր և տաղանդավոր գործեր չկան:

Երկրորդ, գաղտնիք չէ, որ թատրոնի վիճակն իսկապես լավ չէ, թատրոնը հսկայական բարեփոխումների կարիք ունի, թատերական կրթության վերանայման խնդիր կա: Ինչ-որ առումով, իհարկե, նաև մրցանակ չտալը  նախանշում է ընդհանուր վիճակը:

Երրորդ, միջավայրի ակտիվության խնդիր կա. մեր ստեղծագործողները պասիվ են,  հայտեր չեն ներկայացնում: Թատերարվեստի ոլորտում 2015 թվականի պետական մրցանակի միայն մեկ հայտ էր ներկայացվել՝ Համազգային թատրոնի «Համլետ» բեմադրությունը: Այսինքն ոչ թե շատ բան նայել ենք ու ոչինչ չենք ընտրել, այլ ընդամենը մեկ ներկայացում ենք ունեցել: Վաղուց առաջարկել եմ, որ մենք ինքներս հետամուտ լինենք, քանի որ տաղանդավոր, լավ գործել կան, պետք է մղել այդ գործերը քննարկման»:

Պատասխանելով հարցին, թե թատերարվեստն ինչպիսի՞ բարեփոխումների կարիք ունի, թատերագետն ասաց, որ նախ կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք որևէ մեկը չի կարող ծրագրով փոխել. «Օրինակ, որևէ մեկը չի կարող մի տարվա մեջ այնպես անել, որ մեր հասարակությունը դառնա կրթված: Իսկ եթե հասարակությունն անկիրթ է, թատրոնն էլ է անկիրթ»:

Ա.Խզմալյանի խոսքով, կան խնդիրներ, որոնց լուծմանն ուղղված քայլերն ինչքան շուտ սկսվեն, այնքան լավ. «Ինչը մեր ձեռքում է, կարող ենք անել: Պետք է սկսել բարեփոխել կրթական համակարգը, ճշտել թատերական կրթության սկզբունքները, չափանիշները: Ես աշխատում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պետական քննությունների հանձնախմբում եմ, տեսնում եմ, որ մեծ բարեփոխումների կարիք կա՝ ճշտելու համար այսօրվա դերասանին, ռեժիսորին ինչ հատկանիշներ, գիտելիքներ են պետք, ինչ պետք է կարողանա անել բեմում: Սա բացարձակապես մերկ վիճակում է, դրա համար ամեն տարի տասնյակ, հարյուրավոր թատրոնի հետ կապ չունեցող մարդիկ ենք արտադրում և թողարկում թատրոններ:

Ոլորտում բարեփոխումները չի կարող մի մարդ անել, մի հոգու բան չէ, պետք է բոլոր պատասխանատու անձիք լրջորեն զբաղվեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}