Հրդեհի հետևանքով Ղրղզստանի 8 քաղաքացի է մահացել
Մոսկվայի հյուսիս արևելյան մասում բռնկված հրդեհի հետևանքով Ղրղզստանի ութ քաղաքացի է մահացել: Այս մասին ասված է Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանության պաշտոնական էջում:
«Հրդեհի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, որից 8-ը Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներ են, երկուսը ՌԴ քաղաքացի են՝ էթնիկ ղրղզներ, երկուսը Ուզբեկստանի քաղաքացիներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Փրկվածներից երկուսը Ղրղզստանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ-ի, մյուսը՝ Ուզբեկստանի: Տեղի ունեցածի քննությունը վերցված է դեսպանության հատուկ վերահսկողության ներքո, տուժածներին ու նրանց հարազատներին ցուցաբերվել է օգնություն: