«Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի ԱՊՀ ոչ բոլոր երկրներում է հասանելի. ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ
Հանրապետության առաջատար էնդոկրինոլոգների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացում քննարկվեցին 2015թ. նոյեմբերին մեկնարկած «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի իրականացման ընթացքը: Քննարկման առանցքում ծրագրի արդյունավետությունը, ձեռքբերումներն ու հեռանկարներն էին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկնոջ անմիջական մասնակցությամբ և հովանավորությամբ: Ծրագրի արդյունավետության բարձրացման տեսնակյունից մեծապես կարևորվել է կրթական աշխատանքների իրականացումը` մասնագետների և հիվանդների անհրաժեշտ գիտելիքներով ապահովումը:
Նախարարի գնահատմամբ` սոցիալական նշանակության այս ծրագրի հիմքում առաջին հերթին շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակի բարձրացումն է: Արմեն Մուրադյանը կարևորել է բուժաշխատողների կողմից ծրագրի շահառուների հետ շարունակական իրազեկման աշխատանքի իրականացումը:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան ներկայացրել է ծրագրի ընթացիկ աշխատանքները, անդրադարձել շաքարային դիաբետով հիվանդների բուժման ռազմավարության մշակման հարցերին։ ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանը նշել է, որ «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի ներդրումը մեծ առաջընթաց և լուրջ ձեռքբերում է Հայաստանի համար, քանի որ այն ԱՊՀ ոչ բոլոր երկրներում է հասանելի:
«Դիաբետն ապրելակերպ է, այդ իսկ պատճառով պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Հասարակության մեջ բոլոր երեխաները հավասար են, և ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է բարելավել կյանքի հատուկ պայմաններում հայտնված երեխաների բուժման գործընթացը` որդեգրելով ժամանակակից մոտեցումներ:
Նշենք, որ 2015թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո 100 ՄՄ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 ՄՄ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվում է «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիրը, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները:
«Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» ծրագրի (http://moh.am/temp/Haytararutyun/programme.pdf) շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ՝ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության շնորհիվ, առանց տարիքային սահմանափակումների, լայնորեն կիրառվում են աշխարհում»,- հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում