Օմբուդսմենը պետք է լինի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամակատարը. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններում մեկ թեկնածուով ընտրությունների գնալը նեղացնում է մրցակցային հնարավորությունները: Այսօր Ազգային ժողովում «ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա դիմելով նախագիծը ներկայացնող ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, առաջարկեց ԱԺ լիագումար նիստում քվեարկության դրվի երկու առավելագույն ձայներ ստացած թեկնածուներին:
Մյուս առաջարկը, որ Զոհրաբյանն արեց Հովհաննես Սահակյանին, այն էր, որ խմբակցությունը ևս կարողանա իր թեկնածուին առաջարկել: Բանն այն է, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչը նախկինում եղել է Տիգրան Ուրիխանյանը և երբ վերջինը լքեց խմբակցությունը, նա այլևս չի համարվում խմբակցության անդամ: Հետևաբար Զոհրաբյանը առաջարկում է մեխանիզմներ մշակել, որոնց համաձայն հնաարվոր կլինի, որ խմբակցությունները ևս կարողանան իրենց թեկնածուներին առաջարկել:
«Ես, օրինակ, կարծում եմ, որ հրաշալի օմբուդսմեն կլիներ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կամ հենց Ավետիք Իշխանյանը, բայց կարող է` մեր գործընկեր Տիգրան Ուրիխանյանը չի կիսում մեր կարծիքը», -նկատեց Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով, Հայաստանում Օմբուդսմենի պաշտոնը թիրախային է ու կարող է լինել և իշխանության, և ընդդիմության քննադատության թիրախում:
«Օմբուդսմենը մեր քաղաքական մենթալիտետում ամենաթիրախային պաշտոնն է. եթե նրա զեկույցը չի սպասարկում իշխանության շահը, ապա հռչակվում է ամենավատ կադրը` դրանից բխող հետևանքներով, եթե մեկ այլ զեկույցի մի որևէ հատվածում օբյեկտիվորեն քննադատում է ընդդիմությանը, անմիջապես ընդդիմությունը սրբազան պատերազմ է սկսում այդ պաշտոնյայի դեմ: Մենք, որպես պատգամավորներ, լրջագույն անելիք ունենք, որ հաջորդ մարդու իրավունքների պաշտպանին չդարձնենք քավության նոխազ: Օմբուդսմենը պետք է լինի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամակատարը», -հավելեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Օմբուդսմենի ընտրության առաջարկվող կարգը մրցակցային չի կարող լինել. Զարուհի Փոստանջյան
- Նոր Օմբուդսմենի թեկնածությունը կառաջարկի ոչ թե ԱԺ-ն, այլ պետա-իրավական հանձնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան