Բանակում զոհված զինծառայողների մայրերը ԱԺ-ում էին
Բանակում տարբեր հանգամանքներում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հանդիպել են ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինը սևազգեստ մայրերին ներկայացրեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջնորդությամբ հանձնաժողովի անդամները տարբեր հարցադրումներ են ուղղել պատկան մարմիններին ու ստացել ծավալուն տեղեկանք:
Սահակյանն ասաց, որ դրանք արդեն ուսումնասիրել են և այսօր հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ տեղեկանքը տրամադրվեց ծնողներին: Այն կուսումնասիրեն փաստաբանները, հետո ծնողներն առաջարկներ կներկայացնեն:
«Կան հարցեր, որոնք դիտարկումից դուրս են մնացել: Մենք պատրաստ ենք ևս մեկ անգամ դրանք բարձրացնել, ուղղել համապատասխան մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը ինքնանպատակ չպետք է լինի:
Նրա խոսքով, եթե մտահոգող հարցերի պատասխանները ստանալու համար այս մեթոդը չի բավարարի, նոր կքննարկեն ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին