Արամի 30 հասցեում քանդված շենքի վայրում որևէ շինություն չի կառուցվի. փոխքաղաքապետ
Երևանի Արամի 30 հասցեում քանդված շենքի վայրում որևէ շինություն չի կառուցվի: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Արամի 30 հասցեն ընդգրկված է եղել կառավարության կողմից 2007 թվականին ընդունված գերակա շահի ճանաչման մասին որոշման մեջ: Արամի 30 շենքը ձեռք բերողը ձեռք է բերել, ներկայացված նախագծային փաստաթղթերում այդտեղ շինարարություն չի նախատեսվելու, ընդամենը մայթերի լայնացում է լինելու, և շենքի տեղի հաշին լայնանալու է խաչմերումը»,- ասաց Արեյանը:
Դիտարկմանը, թե Երևանում այլևս հին շենքեր չեն մնացել, որ զբոսաշրջիկը կարողանար ընդհանուր պատկերացում կազմել երկուհազարամյա քաղաքի մասին, Արեյանը արձագանքեց.
«Այն ինչ վերաբերվում է ճարտարապետական շինությունների, հուշարձանների ցանկում ամրագրված շինություններին, դրանք պահպանվում են օրենքի ուժով, դրանց վերացում չի եղել: Ինչ մնում է այն շենքերին, որոնք ենթակա են տեղափոխման, վերակառուցման, նաև այդ ցուցակում չեն, ապա այդ շենքերը կառուցապատման խոշոր ծրագրերով բնականաբար պետք է ենթարկվեն վերակառուցման: Արամի 30 շենքը այդպիսի ճարտարապետական շենք չի եղել»:
Հարակից հրապարակումներ`
- «Ուրեմն՝ ինչի՞ն էր խանգարում Արամի 30-ի շինությունը»
- Մեղավոր եք
- Արամի 30. «Բարի նպատակով քանդել» հասկացություն մեզ համար գոյություն չունի
- Բախշյանը Արամի 30-ի վերաբերյալ քաղաքապետին ուղղված հարցեր է հնչեցնում
- Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան