«Նաիրիտ»-ը գործարկելու շուրջ բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս. Նախարար
Հայաստանի կառավարությունը առաջիկա մեկ ամսվա ընթացքում կավարտի «Նաիրիտ» գործարանի ունեցվածքի բաժնեմասերի վերահսկիչ փաթեթի իրավունքները ստանալու գործընթացը։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
Գործարանի բաժնեմասերի 90 տոկոսը, ըստ նախարարի, դե ֆակտո փոխանցվել է կառավարությանը։ Գործարանը վերագործարկելու մասին հարցին ի պատասխան, նախարարն ասաց, որ բանակցություններ են տարվել մի քանի ընկերությունների հետ, բայց համաձայնություն առայժմ չկա:
«Գործարանը նորից գործարկելու շուրջ բանակցություններ են տարվել մի քանի ընկերությունների հետ, սակայն այս պահին կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։ Կառավարությունը շահագրգռված է գործարանի վերականգնման գործում այնպես, ինչպես մենք։ Այլ հարցեր այդ կապակցությամբ օրակարգում չկան»,- հավելեց նախարար Զախարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան