Նաիրա Զոհրաբյանի հավաստիացմամբ՝ Սարսանգի բանաձևի հետ կապված նոր ռազմավարություն ունեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկում են ջրից» զեկույցին, ասել է, որ հայկական պատվիրակության անդամները ընդունված զեկույցի առնչությամբ հատուկ ռազմավարություն կկիրառեն:
«Մեզ հաջողվեց ամենավտանգավոր զեկույցը, որը ծայրից ծայր քաղաքական ավանտյուրա էր, տապալել, բայց, ցավոք սրտի, երկրորդ զեկույցը, որը ավելի շատ հումանիտար խնդիրների էր անդրադառնում, մի քանի ձայնի տարբերությամբ անցավ: Այստեղ մեր աշխատելիքն ունենք, գիտենք՝ ինչ ենք անելու, ռազմավարություն ունենք մշակված՝ Սարսանգի հետ կապված, որն այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակել»,- ասել է Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին