«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փորձում է 6000 վստահված անձ հավաքագրել. ՀԺ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսում է «6000 վստահված անձ» նախագծի իրագործումը: 6000 վստահված անձանց հավաքագրման մեկնարկը երեկ տրվեց 6000.am կայքում: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» նպատակն է 2017թ. Հայաստանի բոլոր՝ 1997 ընտրատեղամասերում յուրաքանչյուրում ունենալ իր իրավունքներն իմացող ու անկաշառ 3 վստահելի անձ, որոնցից յուրաքանչյուրը, կանխելով ընտրակեղծիքները, ապահովելու է արդար ընտրություններ ընտրատեղամասում ու պաշտպանելու է ընտրողի քվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան