Արամի 30 հասցեում գտնվող շենքը կարող էր մնալ՝ մինչև ճակատագիրը որոշվեր. նախարար
«Դեռևս չորս տարի առաջ, որ խնդիր էր դրված և մենք ասել էինք, որ այդ պահին Արամի 30 հասցեում գտնվող շենքը դեմոնտաժի կարիքը չկա, հնարավոր է այդ շենքը տեղափոխել և օգտագործել»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե Երևանում ամեն մի հին շենք քանդելու դեպքը տխրեցնում է քաղաքացիներին, կա՞ ծրագիր, որը կարող է կյանքի կոչվի, որ հասարակ մարդիկ չտխրեն ու չզայրանան:
Նախարարի խոսքով, Արամի 30 հասեցում քանդված շենքի տեղում որևէ կառուցապատում չի լինելու. «Այն քանդվել է փողոցը լայնացնելու համար: Այդ տարածքն չէր գտնվում տվյալ կառուցապատողի ամրացված հողամասի սահմաններին: Նա, անշուշտ, կարող էր, իմ կարծիքով, շենքը, հատկապես գիշերային ժամին, չքանդել: Կարող էր շենքը մնալ մինչև ճակատագիրը որոշվեր»:
Միաժամանակ Ն.Սարգսյանն ասաց, որ շենքն ընդգրկված չի եղել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, նաև միջավայրային արժեք չէր ներկայացնում, ի տարբերություն Պուշկին փողոցի վրա գտնվող շենքերի:
Նախարարը տեղեկացրեց, որ ինքը դիմել է «Հին Երևան» նախագծի հեղինակին, որպեսզի Արամի 30 շենքն ընդգրկվի «Հին Երևան» ծրագրում:
Այս ծրագրի հետ կապված Նարեկ Սարգսյանն ասաց, որ մի քանի ամսից կսկսվեն լայնածավալ աշխատանքներ. «Այս տարի «Հին Երևան» ծրագրի մասով տեսանելի արդյունքներ կգրանցվեն»:
Հարակից հրապարակումներ`
- Արամի 30 հասցեում քանդված շենքի վայրում որևէ շինություն չի կառուցվի. փոխքաղաքապետ
- «Ուրեմն՝ ինչի՞ն էր խանգարում Արամի 30-ի շինությունը»
- Մեղավոր եք
- Արամի 30. «Բարի նպատակով քանդել» հասկացություն մեզ համար գոյություն չունի
- Բախշյանը Արամի 30-ի վերաբերյալ քաղաքապետին ուղղված հարցեր է հնչեցնում
- Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին