Պորոշենկո. Ռուսաստանի հետ բաց պատերազմի հավանականությունը մեծացել է
Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բաց պատերազմի հավանականությունը մեծացել է: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին Պորոշենկոն ասել է Գերմանիայի կանցլերի հետ ունեցած հանդիպումից հետո:
Աղբյուրի փոխանցմամբ, գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանը շարունակում է չհետևել Մինսկյան համաձայնություններին և մեծացնել իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում:
«Ռուսաստանը մեծ ներդրումներ է անում պատերազմի պատրաստվելու գործում և մենք որևէ բացատրություն չենք ստանում այդ ամենի հետ կապված»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Նշվում է, որ Պորոշենկոն կարևորել է Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցում Գերմանիայից զենք ստանալու հանգամանքը՝ ընդգծելով, որ Ուկրաինայի դեպքում խոսքը վերաբերում է նաև եվրոպական անվտանգությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան