Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր մնալ Իրանի համար. իրանագետ
«Հայաստանի հետ Իրանի հարաբերությունները դիտարկելիս ամենաառաջին և կարևոր զարգացումը երկու նախագահների հեռախոսազրույցն էր, որն ապացուցեց, որ Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր մնալ Իրանի համար»,- լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Իրանական կողմը դա հաստատեց նախագահի մակարդակով: Շեշտվեց նաև, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններն օրինակելի են նաև որպես քրիստոնյա և մահմեդական հարևան երկրներ»,-ասաց իրանագետը:
Նրա խոսքերով՝ իրանական կողմը ոչ միայն հավաստիացումների դաշտում է գործում, այլև պատրաստ է իրական քայլեր ձեռնարկել, զարգացնել Հայաստանի հետ հատկապես տրանսպորտային հարաբերությունները:
Հայաստան-Իրան երկաթուղի կառուցման աշխատանքների, գազային ոլորտի համագործակցության և ձևավորվող մշակութային շփումների մասին Վարդան Ոսկանյանի դիտարկումները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին