Բերբերյան. «Քանի ես կամ, Հայաստանը կարտոֆիլի խնդիր չի ունենա»
«Ես ասել եմ ու կասեմ, քանի ես կամ, երբեք կարտոֆիլի խնդիր չի լինի հանրապետությունում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նշեց, որ այս ոլորտում արտադրության տեմպը պահպանելու են:
Բերբերյանի խոսքով, 2015-ը հաջող պտղի տարի էր, իսկ փորձը ցույց է տվել, որ նման տարիներին հաջորդում են ոչ բարենպաստ տարիները. «Բնությունը կարծես հանգստանում է, ծառերը հանգստանում են, դրա համար այս տարի պետք է ուղղությունը փոխենք, հատկապես լոլիկի արտադրությունը վերականգնենք, սկսենք վերականգնել տոմատի մածուկի արտադրությունը»:
Բերբերյանի խոսքի մանրամասները՝ տեսանյութում: