Yahoo-ն կրճատում է աշխատակազմը, փակում գրասենյակներ
Ամերիկյան Yahoo ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ կրճատում է աշխատանքային հաստիքների 15 տոկոսը և փակել գրասենյակները մի քանի երկրներրմ։ Այդ մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Yahoo-ն մտադիր է կրճատել իր աշխատակազմի 15 տոկոսը և փակել գրասենյակները այնպիսի երկրներում ինչպիսին են՝ Դուբայը, Բուենոս-Այրեսը, Մադրիդը և Միլանը», -ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ նույն հաղորդագրության, այս փոփոխություններն ընկերությունն անելու է այս տարվա առաջին կիսամյակում։ Մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է ունենալ շուրջ 9 հազար աշխատակից, ինչը 42 տոկոսով քիչ է 2012-ին ունեցած աշխատակազմի քանակից։
Դա նրանց հնարավորություն կտա խնայել տարեկան 400 մլն դոլար։