Բարզանի. Հասունացել է քրդերի անկախությունը հայտարարելու ժամանակը
Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ ժամանակն է եկել քրդերի անկախ պետության հանրաքվեի անցկացման համար: Փոխանցում է քրդական Rudaw մեդիա հոլդինգի առցանց պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բարզանին հայտարարել է, որ քուրդ ժողովրդի գոյությունը Մերձավոր Արևելքում այլս իրողություն է և ինչպես մյուս ժողովուրդները, այնպես էլ քրդերը իրավունք ունեն իրացնել իրենց իրավունքները և շահեկան դիրքում հայտնվել դրանց արդյունքում: Բարզանին քուրդ ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը համարել է Աստծո կողմից իրենց տրված իրավունք, որը որևէ պարագայում չի կարող օտարվել:
«Եթե քրդերը սպասեն, որ ուրիշների ձեռքով իրենց անկախություն տրվի, ապա նրանք երբեք չեն հասնի դրան: Իրավունքը այդտեղ է և քրդերը պարտավոր են հասնել ու իրացնել այն»,- նշել է Բարզանին:
Վերջինս մեղադրել է տարածաշրջանի սահմանները 100 տարի առաջ գծած քաղաքական գործիչներին՝ նշելով, որ նրանք այսօր չեն ուզում ընդունել իրենց քաղաքական ձախողումը:
«Հիմա ժամանակն է եկել քուրդ ժողովրդի համար հանրաքվեով իրենց ապագան որոշելու: Հանրաքվեն չի ենթադրի միանգամից անկախ պետության ստեղծում, սակայն թույլ կտա հասկանալ Քրդստանի ժողովրդի կարծիքը և ցանկությունները, որոնք էլ քուրդ ղեկավարության կողմից ի կատար կածվեն համապաստախան հանգամանքներում և ժամանակամիջոցում»,- հայտարարել է Բարզանին:
Վերջինս շեշտել է, որ հանրաքվեն տեղի կունենա խաղաղ ու առանց բռնությունների՝ փոխադարձ ընկալման և երկխոսության մթնոլորտում:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին