Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում հնչելու է հայկական երաժշտություն
Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում փետրվարի 1-ից մեկնարկել է Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազարյանը: Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:
Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ:
Փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը: