Հրաչյա Չանդրյան. «Վլադիմիր Հարությունյանի գրանցած արդյունքով կարելի է օլիմպիական ուղեգիր ակնկալել»
Հայաստանի ջրացատկի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը գոհ է Գերմանիայում կայացած «Գրան պրիում» հայ մարզիկների արձանագրած արդյունքներից:
«Լև Սարգսյանն իր հնարավորություններից ցածր ելույթ ունեցավ, սակայն ես նրանից դժգոհ չեմ: Ինչ վերաբերվում է Վլադիմիր Հարությունյանին, ով ուժեղագույնների պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը, նա անձնական ռեկորդներ սահմանեց: Լինելով երիտասարդ` մեծահասակների մրցաշարում այսպիսի արդյունք գրանցելն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու հույս է ներշնչում: Ըստ իմ հաշվարկների` հավաքած միավորներով դա հնարավոր է»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է Չանդրյանը:
Հունվարի 29-31-ը Գերմանիայում կայացած «Գրան պրիի» աշտարակացատկերի կիսաեզրափակչում Լև Սարգսյանը, վաստակելով 393,90 միավոր, չի շարունակել պայքարը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը, վաստակելով 432,45 միավոր, անցել է եզրափակիչ, որտեղ 445,25 միավորով վեց մասնակիցների մեջ զբաղեցրել է հինգերորդ տեղը: Հայ ջրացատկորդները մասնակցել են նաև սինքրոն ցատկին (10 մետր), որում 358,20 միավորով 4 զույգերի մեջ զբաղեցրել են վերջին տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում