Կասյանովը դատի է տվել Կադիրովին՝ սպանության սպառնալիք հնչեցնելու համար
Ռուսաստանի ընդդիմադիր «ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահ Միխայել Կասյանովը դիմել է ՌԴ իրավապահ մարմիններին՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմ քրեական գործ հարուցելու դիմումով: Փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես նշվում է, հայցի համար հիմք է հանդիսացել Չեչնիայի նախագահի «Ինստագրամ»-ի էջում հրապարակված այն հոլովակը, որում Կասյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Կարա-Մուրզան պատկերված էին հրազենի նշանառության տակ:
Ռուս ընդդիամդիր գործչի գնահատմամբ, հոլովակը նշանակում է իր կյանքին ուղղված անմիջական սպառնալիք:
Ավելի վաղ Չեչնիայի նախագահը «Ինստագրամ»-ի իր էջում հոլովակ էր հրապարակել, որտեղ ընդդիմադիր գործիչները վերցված էին հրազենի նշանառության տակ: Հոլովակին կից գրառմամբ էլ ասվում էր, որ նրանք եկել են Ստրասբուրգ ռւոսական ընդդիմության համար գումարներ ստանալու: Հրապարակումից հետո «Ինստագրամ»-ի ադմինիստրացիան հոլովակը հեռացրել էր սոցցանցից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում