H1N1-ը մուտացիայի չի ենթարկվել և նահանջում է. Նախարար
H1N1 վիրուսով հոսպիտալացման դեպքերը 50 տոկոսով նվազել են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով խոզի գրիպի մասին պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:
«Այդ վիրուսով վարակվածությունը հիսուն տոկոսով նվազել է, իսկ հղիների շրջանում` 70 տոկոսով: Այս պահին մենք մոտենում ենք սովորական սեզոնային գրիպին հատուկ սահմանին», -ներկայացրեց Մուրադյանը:
Նախարարի տվյալներով, հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ կա, իսկ թոքաբորբով՝ մոտ 300 հիվանդ: Այս ընթացքում շուրջ 3300 հիվանդ հոսպիտալացվել ու բուժվել է: H1N1 վիրուսը, նրա խոսքով, մահացու չէ, վտանագավոր է, երբ այն բարդանում ու ուղեկցվում է այլ հիվանդություններով: Ըստ նույն տվյալների, ընդհանուր առմամբ վիրուսի տարածումից հետո մահացել է 19 մարդ, որոնք բացի H1N1-ից, ունեցել են նաև այլ բարդություններ:
Մինչև հարցուպատասխանը, նախարարը պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրեց, որ H1N1 վիրուսը մուտացիայի չի ենթարկվել: «Մենք երկու ռեֆերենս լաբորատորիա ենք ուղարկել՝ և Լոնդոն, և Ռուսաստան, այդպիսի տվյալներ չունենք մուտացիայի հետ կապված»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա