Հայաստանը «Զիկա» վարակից դուրս գոտիում է գտնվում. Արմեն Մուրադյան
«Զիկա» վարակը տարածվում է հիմնականում մոծակի միջոցով, նման տեսակի մոծակներ Հայաստանում չեն բնակվում՝ բնակլիմայական պատճառով: Ազգային ողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, որ ժողովրդի շրջանում մտահոգություն կա «Զիկա» վարակի հետ կապված:
Նախարարն ասաց, որ Հայաստանում այդ վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է, Հայաստանն այդ հիվանդությունից դուրս գոտիում է գտնվում. «Հավանական է, եթե այն երկրներում, որտեղ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, վարակվեն»:
«Ինչ վերաբերում է մարդուց մարդուն անցնելուն՝ սեռական ճանապարհով, չի ապացուցվել, միայն մոծակի միջոցով է անցնում»,- նշեց Ա.Մուրադյանը:
Նա ասաց, որ այդ վարակը հիմնականում վտանգ է սպառնում հղիներին. «Խորհուրդ չենք տալիս հղիներին մեկնել այն երկրներ, որտեղ տարածված է: Մենք արդեն համապատասխան մեթոդական ձեռնակներով ապահովել ենք հակահամաճարակային ծառայությունները, ծննդատները, հիվանդանոցները»:
Ա.Մուրադյանը նշեց, որ միայն 20 տոկոս դեպքերում է արտահայտվում այդ հիվանդությունը և պահանջվում է համապատասխան բուժում:
«Համապատասխան պատվաստումներ այս պահին չկա, մենք զուտ սիմպտոմատիկ բուժում պետք է նշանակենք, հսկողություն սահմանենք»,- ասաց նախարարը:
Նշենք, որ «Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Զիկա տենդի ախտանշաններն են՝ տենդ, ցան, հոդացավեր, շաղկապենու բորբոքում, մկանացավեր, գլխացավ: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդությունը տևում է մի քանի օրից մեկ շաբաթ: Վիրուսը արյան մեջ պահպանվում է մի քանի օր, սակայն որոշ հիվանդների արյան մեջ այն հայտնաբերվում է ավելի երկար: Մահվան դեպքեր հազվադեպ են գրանցվում:
Հարակից հրապարակումներ`
- Զիկա տենդը փոխանցող մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
- Մեծ Բրիտանիայի բժիշկները հորդորում են ձեռնպահ մնալ բեղմնավորվելուց
- ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
- «Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում. ԱՆ
- «Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա