Զիկա տենդը փոխանցող մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
Զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել են մասնագետներն այսօր՝ առողջապահության նախարարությունում գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ կազմակերպած քննարկման ժամանակ:
Ան մամուլի ծառայությունից հայտնում են՝ մասնագետները նշել են, որ Կենտրոնական կամ Հարավային Ամերիկա մեկնողներին անհրաժեշտ է իրազեկել։ Չեն բացառվում ներկրվող դեպքերը։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման ուղղությամբ:
«Գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժական ծառայություններն, անկախ ունեցած ներուժից, իրենց պարտականությունները կատարում են մասնագիտական և մարդկային բարձր պատասխանատվությամբ։ Ամփոփելով անցած ճանապարհը` մենք պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք նոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով և ակնկալելով մասնագետ-գիտնականների կարծիքներն ու առաջարկները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան