Առաջիկա մեկ ամսում դաբաղի դեմ պատվաստանյութը Հայաստանում կլինի. գյուղնախարար
Դաբաղի դեմ նոր պատվաստանյութը առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կլինի: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Պատվաստումները կիրականացվեն ժամանակին: Ապրիլ-մայիս ամիսներին գարնանային պատվաստումներ և աշնանը կկատարվի երկրորդ պատվաստումը: Բայց մենք միշտ պատրաստ ենք լինելու, քանի որ ռիսկային գոտի ենք համարվում՝ հարևան երկրներում առկա օջախների պատճառով»,-նկատեց գյուղնախարարը:
Նա հիշեցրեց, որ 2004 թվականից հետո առաջին անգամ դաբաղի դեպք է գրանցվել 2015թվականի դեկտեմբերին՝ մեկը խոշոր եղջերավոր անասունի, երկուսը՝ խոզերի մոտ։ Երեք դեպքն էլ գրանցվել են Թուրքիայի հետ սահմանակից գյուղերում։
Հարակից հրապարակումներ`
- Դաբաղի դեմ նոր պատվաստանյութը Հայաստան կբերվի մինչև մարտի վերջ
- Ռոսսելխոզնադզորը պարզաբանում է տարածել
- ՍԱՊԾ պետը հրաժարվում է պատասխանել անգամ գրավոր հարցերին
- Դաբաղի առեղծվածը. ՍԱՊԾ պաշտոնյայի ու գյուղապետի խոսքերը չեն համընկնում
- ՍԱՊԾ պաշտոնյան ասում է, թե դաբաղի դեպքը չի թաքցվել
- Պիպոյան. Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում գրանցված դաբաղի մասին իմանում ես Ռուսաստանից
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում