Նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջնական հայտարարի դեռ չենք եկել. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում մանրամասն քննարկել է նոր ընտրական օրենսգիրքը, սակայն վերջնական համաձայնություն դեռ չկա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գիտեք, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում այսուհետ գործելու է միայն համամասնական ընտրակարգը, այսինքն՝ մենք անցում ենք կատարում նոր համակարգի, որը պահանջում է բազում հարցերի համաձայնեցում: Այստեղ կան ռազմավարական, ծրագրային, տեխնիկական խնդիրներ, որոնք մենք քննարկման առարկա ենք դարձրել, բայց դեռ վերջնական հայտարարի չենք եկել»,- ընդգծեց Է.Շարմազանովը:
Նա միաժամանակ նշեց, որ կան բազմաթիվ առաջարկներ, որոնք դեռ պետք է մանրամասն քննարկվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում