Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է. ՀԺ
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է: Նրանցից 103-ն ապրում են անօթևանների ժամանակավոր կացարանում: Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի դիտարկմամբ, 300 անտուն էլ գտնվում է փողոցներում:
Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, որ նրանք հիմնականում ապրում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ, երկաթգծի կայարանի հարևանությամբ, Մետրոյի «Բարեկամություն» կայրանի ստորգետնյա անցումում, երբ մետրոն փակվում է՝ Կիևյան կամրջի տակ: Շատերը հաճախ չեն ցանկանում անօթևանների ժամանակավոր կացարան տեղափոխվել՝ խմելու պատճառով, ինչն իրենց մոտ արգելվում է: