ԱՄՆ-ն 30 սիրիացի փախստականի ապաստան չի տրամադրել
ԱՄՆ-ն նախորդ մեկուկես տարվա ընթացքում մերժել է 30 սիրիացի փախստականների հայտերը, որոնք ցանկանում էին երկրում ապաստան ստանալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներքին անվտանգության Ներգաղթյալների և քաղաքացիության տրամադրման հարցերով ծառայության տնօրեն Լեոն Ռոդրիգեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Reusters-ին:
Պաշտոնյայի խոսքով` սիրիացիների հարյուրավոր հայտեր սառեցված են, դրանցից շատերը կարող են մերժվել:
Մինչ այժմ ՄԱՆ-ն Սիրիայից ընդունել է մոտ երկու հազար փախստական, մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընթացիկ ֆինանսական տարվա համար սահմանել է 10 հազար փախստականի քվոտա:
Նշվում է, որ փախստականների մանրազնին ուսումնասիրությունը պայմանավորված է անվտանգության նկատառումներով և խստացված հակաահաբեկչական միջոցառումներով: