Նորվեգական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայում հիդրոէլեկտրակայաններ կառուցել
Նորվեգական «Statkraft» էներգետիկ ընկերությունը առկախել է Թուրքիայի Սիիրթ նահանգում հիդրոէլեկրակայան կառուցելու նախագիծը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` նախագծի առկախման պատճառը նշյալ շրջանում տեղի ունեցող թուրք-քրդական բախումների հետևանքով ստեղծված անկայուն վիճակն է:
Նախատեսվում էր, որ «Çetin» անվամբ 2 հիդրոէլեկտրակայանները պետք է կառուցվեին Դիջլե գետի վրա, որտեղից էլ պետք է էլեկտրաէներգիա մատակակարարվեր Թուրքիայի Բիթլիս և Սիիրթ նահանգներին: Նշյալ հիդրոէլեկտրոկայանների ընդհանուր հզորությունը պետք է կազմեր 517 մգվտ:
Նորվեգական ընկերությունը նախագիծը առկախելու համար Թուրքիային կվճարի 245.5մլն դոլար տույժ: