Գևորգ Սաֆարյանը չի դժգոհել խցի և պահման պայմաններից
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ փետրվարի 1-ին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այդ մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է խումբը:
Այցելության ընթացքում դիտորդները հանդիպել են Գ. Սաֆարյանին, վերջինս շարունակում է գտնվել առանձին խցում: Ըստ աղբյուրի, Գ․Սաֆարյանը այցելության պահին, որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից՝ նրա խոսքերով վերը նշված խցում ապահովված է իր անվտանգությունը:
«Խումբը գնահատում է՝ Գ. Սաֆարյանի բարձրաձայնած խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և քրեակատարողական հիմնարկի կողմից ձեռնարկած միջոցառումները: Խումբը վստահ է, որ հետագա խնդիրների ծագման կանխարգելման հիմնական երաշխիքը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանվածության ապահովումն է, ինչպես նաև՝ այն անձանց պատասխանատվության ենթարկելը, որոնց գործունեության և/կամ անգործության պատճառներով ոտնահարվում են մարդու իրավունքները», -ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին և 21-ին Խմբի անդամները այցելել էին «Նուբարաշեն»՝ ՔԿՀ Գ. Սաֆարյանի և այլ ազատությունից զրկված անձանց խնդիրների վերաբերյալ ահազանգեր ստանալով: Այցելության ընթացքում արձանագրված խնդիրներն անմիջականորեն քննարկվել էին՝ ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ Քրեակատարողական(ՔԿ) վարչության ներկայացուցիչների հետ: Գրության և քննարկման արդյունքում՝ Գ. Սաֆարյանին տեղափոխել էին այնպիսի խուց, որտեղ բարձրաձայնված խնդիրներն այլևս առկա չեն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին