Կուտոյանը կնշանակվի գլխավոր դատախազ, Կոստանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Գեորգի Կուտոյանը մոտ ապագայում փոխարինելու է Կոստանյանին, իսկ վերջինիս կտանեն վճռաբեկ դատարանի նախագահ: Երեկ դատական համակարգում, ուժայիններում շոկի մեջ էին՝ «գցում-բռնում էին»՝ ինչպե՞ս կաշխատեն այսուհետ կամ կաշխատե՞ն արդյոք»:
Թերթը պարզել է, որ Կուտոյանի փոխարեն նախագահի օգնական կնշանակվի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանը՝ վճռաբեկի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին։ Նա քրեական իրավունքի մասնագետ է, դոցենտ, փաստաբան է աշխատել, դասավանդել է ԵՊՀ-ում, ռեֆերենտ է նշանակվել 2014թ:
«Հայտնի է, որ իրավական հարցերը Բաղրամյան 26-ում կարգավորում էր Կուտոյանը, նա ելումուտ ուներ նախագահի մոտ ու տարբեր գործերի, վճիռների, նշանակումների մասով՝ որոշիչ դերակատարում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան