Ողջունելի է Իրանի հետ համագործակցության ցանկացած քայլ. Գ. Եղիազարյան
«Եթե քո հարևան, բարեկամ երկիրն ունենում է զարգացման լուրջ հնարավորություններ, դա լավ ազդեցություն է ունենում նաև քո վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով Իրանի պատժամիջոցների վերացմանն ու Հայաստանի հետ համագործակցությանը:
Ըստ Դավթյանի՝ Հայաստանի ամենախոշոր ու լուրջ տնտեսական բոլոր ծրագրերն իրականացվել են Իրանի հետ. «Նունիսկ երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, մենք նրա հետ ապագային միտված և ստրատեգիական ծրագրեր ենք իրականացրել:
Անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան արտահանվող որոշ սննդամթերքի արգելքին՝ Արտակ Դավթյանը դժվարացավ որևէ դեղատոմս տալ, սակայն նշեց, որ դա երկար չի տևի և լուծում կստանա. «Հայաստանի համար այդ խնդրից, իհարկե, հետևանքներ արդեն կան, սակայն դա արագ կլուծվի ՌԴ-ից ձեռք բերվող պատվաստանյութերի և օժանդակության օգնությամբ»:
Հանդիպմանը ներկա ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանն էլ չբացառեց, որ դաբաղը, սիրբիրյան ախտը, բրուցելոզը ուղղակի դիվերսիայի արդյունք են. «Ինձ եթե հարցնեն, դրանք գալիս են Թուրքիայից, որոնք իրենց ուղիղ ազդեցությունն են ունենում մեր տնտեսության վրա»:
Ինչ վերաբերում է Իրանի հետ համագործակցությանը՝ Եղիազարյանը նշեց. «Պարսիկները լավագույն դիվանագետներն են: Այսօր նրանք առանց մի խաղի մեզ առաջարկում են իրենց ձեռքը, որը պետք է սեղմենք: Ողջունելի է Իրանի հետ համագործակցության ցանկացած քայլ»: