ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ-ի թեկնածուն արդարադատության փոխնախարարն է
Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը շուտով ԱԺ Հանրապետական խմբակցությունը կառաջադրի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Panorama.am-ի այս տեղեկությունը ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց:
«Դեռ ժամանակ ունենք, քննարկումներ ընթանում են և այդ մասին կհայտարարենք ավելի ուշ», -հավելեց Սահակյանը:
Հանրապետական կուսակցության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Արման Թաթոյանին ՄԻՊ պաշտոնում առաջարկելու մասին քաղաքական որոշումն արդեն իսկ կայացվել է դեռ մեկ շաբաթ առաջ, ուղղակի սպասում են, որպեսզի առաջադրումների ժամկետը մոտենա:
Նշենք, որ ՄԻՊ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը փետրվարի 9-նն է: Թեկնածուներին ներկայացնելու են ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան