Ալեն Դելոնը չի մասնակցելու Վիեննայի պարահանդեսին
Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը ստիպված է եղել հրաժարվել այցելել Վիեննայի պարահանդես, որը նախատեսված էր այսօր երեկոյան: Ռիա Նովոստիի հաղորդմամբ, նրան սրտաբանն է արգելել, քանի որ դերասանի առողջական վիճակը թույլ չի տալիս ճանապարհորդել: Պարահանդես գնալու է նրա որդին:
Ալեն Դելոնը 2015-ի նոյեմբերի 8-ին նշել է իր 80-ամյակը:
Մշակութային մեծ միջոցառումներից է Վիեննայի օպերային պարահանդեսը, որն այս տարի անցկացվելու է 60-րդ անգամ: Արարողությունը բացելու է իսպանացի հանրահայտ օպերային երգիչ Պլասիգո Դոմինգոն: Իրադարձությունը տեղի է ունենալու օպերայի շենքում: Դահլիճից հանվելու են դեկորացիաները, կահույքը՝ պարահրապարակի համար: Ավանդաբար, միջոցառման բացումը տեղի է ունենում Վիեննայի օպերային նվագախմբի և պրոֆեսիոնալ պարողների ու երգիչների մասնակցությամբ: Երեկոյին մասնակցում են նաև նորեկները, որոնք այս տարի կազմում են 144 զույգ: