Ոչ մի հեքիմական գործողություն քաղցկեղի դեմ արդարացված չէ. Խաչանուշ Հակոբյան
Քաղցկեղի դեմ ոչ մի հեքիմական գործողություն չի կարող արդարացված լինել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դիտարկում արեց «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը՝ նշելով, որ իրենք բազմաթիվ դեպքերի հետ են առչվել, դրանից ելնելով էլ իրավունք ունեն նման բան ասելու:
«Մենք ունեցել ենք դեպքեր, որ հեքիմների գործողությունների արդյունքում մարդկանց կյանքը կրճատվել է, խոցոտված վիճակում հետ են եկել և ոչինչ անել հնարավոր չի եղել»,-նկատեց Խ. Հակոբյանը:
Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանն էլ նշեց, որ երրորդ և չորրոդ փուլում դիմած քաղցկեղով հիվանդների համար նույիսկ Գերմանիայում ասում են, որ գործնականում անելիք շատ չունեն. «Այսինքն, այն երկրներում, որտեղ շատ հստակ ձևով, առողջ վիճակում մարդիկ կանոնավոր այցելում են բժշկի, և քաղցկեղը հայտանբեվում է վաղ փուլում, իրենց մոտ վիճակագրությունը լա ցուցանիշներ է տալիս: Մեզ մոտ այցելում են հիմնականում դանակը ոսկորին հասած վիճակում»:
Մասնագետների դիտարկումները քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման մասին՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում