Այդքան էլ զենքերը վայր դնող չէ. Բաղդասարյանը` Արման Թաթոյանի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արման Թաթոյանին և նրա գործունեությանը ծանոթանալու համար, ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս կարդալ նրա կենսագրությունը:
«Բավականին փորձ ունեցող անձնավորություն է: Ում էլ որ դնեինք՝ պիտի ասեիք՝ ինչո՞ւ նա: Այդ բոլոր նա-երի մեջ մենք ընտրել ենք Արման Թաթոյանին», - ասաց Բաղդասարյանը` տեղեկացնելով, որ Հանրապետական խմբակցության նիստում պատգամավորները միաձայն հավանություն տվեցին Արման Թաթոյանի թեկնածությանը:
Բաղդասարյանը ասաց, որ Արման Թաթոյանը հանդիպելու է ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորների հետ, որպեսզի կարողանա նրանց շահագրգռել ու ապահովել իր ընտրվելու համար անհրաժետ ձայները:
Նշենք, որ նոր Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվելու է ԱԺ պատգամավորների 3/5-րդի կողմից:
Ներկայացնելով խմբակցության նիստից մանրամասներ, Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Թաթոյանին հարցեր են տվել ու պատասխաններից հասկացել են, որ «պատրաստակամ է, և այդքան էլ զենքերը վայր դնող չէ, ճնշումների ու քննադատությունների արդյունքում չի հրաժարվի»:
«Ինքն այսօր կարևոր հայտարարություն արեց, որ այսօր ՀՀԿ թեկնածուն է, ընտրվելուց հետո կդառնա ժողովրդի թեկնածուն»,- փոխանցեց իշխանական խմբակցության պատգամավորը:
Թեկնածուների առաջադրման ժամկետը մինչև փետրվարի 9-նն է: Իսկ ԱԺ Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցը կքննարկվի փետրվարի 12-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան