Հարվարդի համալսարանը Փարաջանովի երկու ֆիլմ ընդգրկել է պարտադիր դիտման համար նախատեսված կինոների ցուցակում
Հարվարդի համալսարանը Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) և «Նռան գույնը» (1969 թ.) ֆիլմերն ընդգրկել է այն պարտադիր ֆիլմերի ցանկում, որոնք պետք է դիտեն կինոգիտության թեկնածուի աստիճանի հավակնորդները: Այս մասին տեղեկանում ենք «Ռուսական կինոյի տարի» կայքից:
Ցուցակում ընդգրկված է խորհրդային 20 ֆիլմ և 2002 թվականին ստեղծված Ալեքսանդր Սոկուրովի «Ռուսական տապան» ֆիլմը:
Խորհրդային շրջանում ստեղծված Փարաջանովի ֆիլմերից բացի ընդգրկված են՝ Լև Կուլեշովի «Ըստ օրենքի» (1926 թ.), Ձիգա Վերտովի «Կինոաչք» (1924 թ.), Սերգեյ Էյզեյնշտեյնի «Պոտյոմկին զրահանավ» (1925 թ.), «Ալեքսանդր Նևսկի» (1938 թ.), «Իվան Ահեղ» (1-ին սերիա, 1944 թ.), Վսեվոլոդ Պուդովկինի «Մայրը» (1926 թ.) և «Սանկտ Պետերբուրգի վախճանը» (1927 թ.), Ալեքսանդր Դովժենկոյի «Հողը» (1930 թ.), Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները» (1957 թ.), Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» (1959 թ.), Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» (1966 թ.), «Նոստալգիա» (1983 թ.), Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1967 թ.), Գրիգորի Կոզինցևի «Լիր արքա» (1970 թ.), Լարիսա Շեպիտկոյի «Վերելք» (1976 թ.), նաև վավերագրական երեք ֆիլմ՝ Ձիգա Վերտովի «Կինոապարատով մարդը» (1928), Վիկտոր Տուրինի «Թուրքսիբ» (1929 թ.), Միխայիլ Ռոմմի «Սովորական ֆաշիզմ» (1965 թ.):
Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է համաշխարհային կինոյի 800 լավագույն ֆիլմ ՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին