Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը այսօր հանդես կգա Սարաևոյի ազգային թատրոնում՝ ղեկավարելով Սարաևոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատար՝ Ռան Ջիա (դաշնամուր)։ Այս մասին հայտնում են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դաշնակահար Ռան Ջիան Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիր է։
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Սարաևոյի ֆիհարմոնիկ նվագախումբը կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները։