ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը կպաշտպանի Փոստանջյանի թեկնածությունը
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցությունը որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուներից պաշտպանել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք երեկ հանդիպել են Փոստանջյանի հետ, քննարկել ու քննարկման արդյունքում են նման որոշման հանգել:
Մարգարյանի խոսքով, իրենք պաշտպանում են Փոստանջյանի թեկնածությունը, քանի որ նա «սկզբունքային քաղաքական գործիչ է, գրագետ, գիտակ, ունի այլ դրական հատկանիշներ»: Բացի այդ, ինչպես ասաց պատգամավորը, նրանք հաշվի են առել նաև գենդերային հավասարության խնդիրը:
ՄԻՊ պաշտոնում առայժմ երեք թեկնածուի անուն է շրջանառվում` իրավապաշտպան Նարեկ Ալոյան, որին առաջադրում է Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյան, որին առաջադրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը և Արման Թաթոյան` ՀՀԿ-ի կողմից: Վերջինը, նշենք, արդարադատության փոխնախարարն է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան