Մահացել է Earth, Wind and Fire խմբի հիմնադիրը
Կյանքի 75-րդ տարում մահացել է չիկագոյական Earth, Wind and Fire խմբի հիմնադիր Մորիս Ուայթը։ Այդ մասին իր պաշտոնական էջում տեղեկացրել է նրա գործընկերն ու եղբայրը՝ Վերդին Ուայթը։
«Իմ եղբայրը, իմ հերոսը և լավագույն ընկերը՝ Մորիս Ուայթը նախորդ գիշեր խաղաղ հանգչեց քնի մեջ։ Աշխարհը կորցրեց երաժշտության հերթական լեգենդին։ Մեր ընտանիքը խնդրում է հարգել մեր անձնական կյանքի իրավունքը, քանզի մենք մտնում ենք կյանքի նոր փոփոխությունների փուլ»,- գրել է Վերդին Ուայթը։
Earth, Wind and Fire խումբը ձևավորվել է 1969-ին և հայտնի է դիսկո ոճի կատարումներով։ Մասնավորապես, հայտնի են նրանց September, Shining star, Sing and song երգերը։