«Անձնական». ավելի շատ ինտերնետ և խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր
Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Անձնական» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև մեծացել է այս սակագնային պլանով նախատեսված՝ դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Հաշվի առնելով մեր բաժանորդների՝ ձայնային ծառայություններից և ինտերնետից օգտվելու աճող պահանջարկը, մենք ընդլայնել ենք «Անձնական» սակագնային պլանի ընձեռած հնարավորությունները»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Նորություններին մշտապես ծանոթ լինելու Ֆեյսբուքում :