Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից. Շահինյան
«Գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելը չէր նշանակում Կարեն Դուրգարյանի փայտիկը ձեռքից վերցնել: Առաջարկվել է նրան, որ աշխատավարձը նույնն է մնում, բոլոր ներկայացումները քոնն են, շարունակում ես աշխատել: Դու դիրիժոր ես, ոչ թե ծնվել ես գլխավոր դիրիժոր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը:
Օպերային թատրոնի նվագախումբի անդամներն այսօր հրավիրել էին ասուլիս, սակայն այն չկայացավ, քանի որ թատրոնի ղեկավարությունը տեղյակ չի եղել այդ մասին, հետևաբար լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել թատրոն: Նվագախմբի անդամները դժգոհ են, որ գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվել է և Կարեն Դուրգարյանն այլևս չի աշխատում թատրոնում:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ: Առաջարկն արել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նշվում է, որ փոփոխությունները միտված են ստեղծագործական որակի բարձրացմանը, ստեղծագործական թևի առավել լավացմանը: Փոփոխությունների արդյունքում գլխավոր դիրիժորի հաստիքը վերացվել է: 2001 թվականից թատրոնի գլխավոր դիրիժորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Կառուցվածքային փոփոխություններից հետո նրան առաջարկվել է մնալ թատրոնում որպես դիրիժոր: Նա հրաժարվել է:
Կ.Շահինյանն ընդգծեց, որ Կարեն Դուրգարյանը չի հեռացվել աշխատանքից, թատրոնի դռները բաց են, երբ ցանկանա, կարող է վերադառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Դուրգարյան. Ես եկել եմ պաշտպանելու գլխավոր դիրիժորի հաստիքը
- Է. Թոփչյան. Անեկդոտի է նման, որ կարելի է օպերային թատրոնի կանոնադրությունը փոխել և որոշել, որ գլխավոր դիրիժոր պետք չի
- Ռ.Ամիրխանյան. Օպերայի և բալետի թատրոնը մի փոքր շեղվել է իր ֆունկցիայից
- «Անձի խնդիր չկա»
- Կարեն Դուրգարյանը հրաժարվել է օպերայի և բալետի թատրոնում աշխատել որպես դիրիժոր
- Կարեն Դուրգարյանն այլևս օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան