Էթիկայի հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է. «Իրավունք»
Փետրվարի 11-ին տեղի կունենա էթիկայի հանձնաժողովի նիստը, և կքննվի ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագիծը և մի քանի պատգամավորների կրկնակի քվեարկության հարցը: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ այս անգամ հանձնաժողովի նախագահը պետք է լինի ՀՀԿ-ական:
Թեև հանձնաժողովի անդամներ են Սուքիաս Ավետիսյանն ու Խոսրով Հարությունյանը, սակայն ՀՀԿ-ն, ինչպես տեղեկացել է «Իրավունք»-ը, նախընտրել է Խոսրով Հարությունյանին, ով նաև Շուշան Պետրոսյանի «գործով» զեկուցող է լինելու: Բանն այն է, որ այս նստաշրջանում պետաիրավական հանձնաժողովը բավական ծանրաբեռնված է աշխատելու, այդ պատճառով ընտրությունը կանգ է առել մասնագիտությամբ ոչ իրավաբան Խոսրով Հարությունյանի վրա: Հանձնաժողովի նախկին նախագահ Վահան Բաբայանը այս անգամ կզբաղեցնի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան