Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ը՝ օպերայի և բալետի թատրոնի բեմում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82-րդ թատերաշրջանի ընթացքում՝ մինչև այս տարվա հունիս-հուլիս, ներկայացվելու է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:
«Իմ ազգային պարտքն եմ համարում բեմադրել «Դիմակահանդես»-ը: Մեր թատրոնը պարտավոր է ունենալ Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»,- ասաց նա:
Նշենք, որ թատրոնի խաղացանկում «Սպարտակ» և «Գայանե» բալետներն ընդգրկված են:
Վ.Գալստյանի խոսքով, առաջիկա օրերին կսկսվեն փորձերը: Պատասխանելով հարցին, թե պետական աջակցություն լինելո՞ւ է, նա ասաց, որ գումարի հետ կապված հարցերն իր հոգսը չէ, պետությունը պետք է մտածի այդ մասին. «Թատրոնը բեմադրությանների համար որոշ գումար ունի, որը շատ քիչ է»:
Բալետում հանդես է գալու թատրոնի բալետային խումբը՝ ավելի քան 70 դերասան: Դեկորները, հագուստներն արդեն պատրաստվում են:
Արամ Խաչատուրյանը 1941 թվականին Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի հիման վրա գրում է մեկ գործողությունից բաղկացած համանուն երաժշտություն, սիմֆոնիկ հավաքակազմ՝ ռուսական շքեղ դասական երաժշտության ավանդույթներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները