Ուկրաինայում գրիպից մահացածների թիվն անցել է 200-ը
Փետրվարի 5-ի դրությամբ Ուկրաինայում համաճարակի բռնկման օրից սկսած արձանագրվել է 201 մահվան դեպք: Գրում է Korrespondent-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Մահացածների թվում երեք երեխա կա և մեկ հղի կին: Ընդհանուր առմամբ գրանցվել է 3,2 մլն գրպով և սուր շնչառական վարակով հիվանդ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի բնակչության 8,3 տոկոսը վարակված է:
«Մահացությունների ամենամեծ թիվը եղել է Օդեսայի նահանգում՝ կազմելով 34 դեպք, Վիննիցայում՝ 13, Զապորոժիեում՝ 12, Չերկասկոեում` 13, Ռովենսկիում՝ 11 և Կիևում` 11»,-հայտնել են բժիշկները:
Ուկրաինայում համաճարակ հայտարարվել էր հունվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա