Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խաթարում են խաղաղության հաստատման գործընթացը. ՆԱՏՕ
Ռուսական զորքերի գործողությունները Սիրիայում խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ` ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների` Ամստերդամում անցկացված հանդիպման ընթացքում:
«Այն, ինչ մենք տեսնում ենք` ռուսական ինտենսիվ ավիահարվածները, որոնք ուղղված են Սիրիայում ընդդիմադիր խմբերի դեմ, խաթարում են հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը», - ասել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով` ՌԴ զորքերի համալրված ներկայությունը և Սիրիայի օդային տարածքում դրանց ակտիվությունը բերում են լարվածության աճին և Թուրքիայի օդային տարածքի «բազմաթիվ խախտումների»: Դա ստեղծում է «վտանգավոր իրավիճակներ», քանի որ խոսքը ՆԱՏՕ-ի օդային տարածքի մասին է:
Իր հերթին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Սիրիայում ավիահարվածներ իրականացնելը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան