ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար. «Հրապարակ»
Չնայած մինչ երեկ հանրապետականներն անտեղյակ էին ԱԺ-ում սպասվող արտահերթ նիստի մասին, սակայն կառավարությունից վստահեցնում էին, որ եկող շաբաթվա մեջ արտահերթ են հրավիրելու՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունները հաստատելու համար, մասնավորապես, ՏԿԱԻՆ-ը դարձյալ տրոհելու արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների, որպեսզի վերջինը հանձնվի ՀՅԴ-ին (Դավիթ Լոքյանին)՝ առաջիկայում ձևավորվելիք կոալիցիայիշրջանակներում:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, եկող շաբաթ ՀՀԿ-ն պատրաստվում է ոչ միայն Գործադիր մարմնի, այլ նաև ՀՀԿ խորհրդի նիստ հրավիրել, որից հետո էլ պաշտոնապես կհայտարարվի կոալիցիայի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան