Հասարակություն 18:08 06/02/2016 Հայաստան

ՀՀ նախագահը Սյունիքի մարզում էր. «Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում Նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի  բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ Նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարականի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի բնակչությանը մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում այս բուժհաստատությունում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում: Նորակառույց կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և անհրաժեշտ պարագաներով:  «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում» առկա է նաև հեռաբժշկության հնարավորություն:

Նախագահն առողջապահության ոլորտի պատասխանատուների, ՀԲ-ի, բուժհաստատության և մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում», ծանոթացել ստեղծված պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ:

Առողջապահության նախարարը զեկուցել է վերջին տարիներին Սյունիքի մարզում առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերի, այդ թվում՝ Գորիսի, Քաջարանի և Կապանի բժշկական կենտրոնների հիմնանորոգման ու վերազինման աշխատանքների մասին, որոնց ավելացել է այսօր բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական նորակառույց կենտրոնը: Նախարարը ներկայացրել է նաև մարզում առողջապահական արդիական ենթակառուցվածքների ստեղծման և բարելավման ուղղությամբ նախատեսվող առաջիկա ծրագրերը:

Հանրապետության Նախագահն այնուհետև մեկնել է Քաջարան, որտեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վերանորոգման և շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 միլիոն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մանկապարտեզի շահագործման արդյունքում կլուծվի ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը, ինչպես նաև Քաջարան քաղաքում կստեղծվի լրացուցիչ 40 աշխատատեղ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ նրան ներկայացրել են կոմբինատի զարգացման ծրագրերը, իրականացված ներդրումները, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցների համար ստեղծված պայմանները: Նախագահը շրջայց է կատարել կոմբինատի տարածքում, ծանոթացել ձեռնարկության արտադրողականության և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, կոմբինատի կողմից իրականացվող քաղաքաշինական, բնապահպանական, առողջապահական և բարեգործական ծրագրերին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ:

«Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են: Եվ եթե  այդ աշխատանքները չիրականացվեին, ապա շատ ավելի հավելյալ բարդություններ կունենայիք միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետ կապված: Ես հիշում եմ 2008-2009 թվականները, այն ժամանակ էլ այսպիսի խնդիրներ ունեինք և այն ժամանակ էլ լուծումներ տրվեցին: Հնարավորություն տրվեցին այդ բարդությունները հաղթահարել և հետո արդեն 2011-2012 թվականներին՝ հանքարդյունաբերողների համար ամենաբարենպաստ տարիներին ստանալ իրենց աշխատանքի արդյունք: Ես վստահ եմ, որ լուծումներ հիմա էլ անպայման գտնվելու են, և ոչ միայն Քաջարանում, այլ ընդհանրապես: Մեր հանքարդյունաբերության պոտենցիալը մեծ է, և այսօրվա գործող ձեռնարկություններն անպայման պետք է աշխատեն, նույնիսկ եթե պետք է աշխատեն ինքնարժեքով, անգամ ինքնարժեքից մի քիչ ցածր՝ գիտակցելով, որ ոչ միայն սոցիալական խնդիր են լուծում, այլ նաև, այսպես ասած, պատրաստվում են վաղվա իրենց աշխատանքի արդյունքները քաղել, այսինքն` նախապատրաստվում են միջազգային շուկաների բարենպաստ պայմաններում իրենց շահույթների կամ իրենց կատարած ծախսերի վերադարձին: Շատ լավ հասկանում եմ, որ այն ձեռնարկություններում, որտեղ վիճակը շատ թե քիչ բարենպաստ է, ունեն հավելյալ միջոցներ, ունեն ավելի հարուստ հանքաքար, դժվարությունները շատ ավելի քիչ են, քան միգուցե այստեղ: Բայց երբ ընդհանուր նայում ենք մեր հանքարդյունաբերության համալիրը, կարծես դուք ամենաբարենպաստներից մեկն եք ոչ միայն այն պատճառով, որ ծավալներն են մեծ, վստահ եմ նաև այն պատճառով, որ տարիների տևական աշխատանքը հիմա էլ բոլոր դեպքերում տալիս է իր արդյունքը: Ես մեր կողմից կարող եմ ավելացնել, որ մենք մշտապես փորձել ենք օժանդակել, որովհետև մեծ կոմբինատները մեր բյուջեի եկամուտների հիմքն են, մեծ ձեռնարկությունները մեր սոցիալական խնդիրները լուծողներն են: Մենք մշտապես աջակցում ենք և հիմա էլ պատրաստ ենք աջակցելու: ՀՀ կառավարությունը և բոլորս պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում և շատ պարագաներում էլ հնարավորություններից էլ ավել ձեզ օժանդակել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սեփականատիրոջը կամ սեփականատերերին, կառուցվածքը չգիտեմ, ձեզ՝ որպես կոմբինատի ղեկավարներ և, իհարկե, ողջ կոլեկտիվին՝ ամենապարզ բանվորից սկսած, որովհետև հենց նաև նրանց լավ աշխատանքով է, որ գործերը լավ են գնում: Վստահ եմ՝ այս անգամ էլ լուծումներ լինելու, վստահ եմ, ես դրա մասնագետը չեմ, բայց համոզված եմ, որ կլինի մեկ-երկու տարի հետո, գները կնորմալանան, նորից բոլորդ էլի շատ մեծ հաճույքով և առատաձեռն կսկսեք սոցիալական ծրագրերը նաև այս տարածաշրջանի ժողովրդի համար»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Խորհրդակցության ժամանակ հանքարդյունաբերության ոլորտի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ զեկուցել են  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու կոմբինատի գլխավոր տնօրենը:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: Տեսչությունն սպասարկում է Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքների, ինչպես նաև 46 գյուղական համայնքների 4318 հարկ վճարողների:

2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ վիճակագրական ծառայությանը պատկանող շենքը հատկացվել է ֆինանսների նախարարությանը, որը նախատեսվել է Կապանի տեսչության համար: Մինչ այդ տեսչությունը գործում էր վարձակալական հիմունքներով զբաղեցված տարածքում:

Նորագույն սարքավորումներով վերազինված եռահարկ կառույցի առաջին հարկում տեղակայվել է սպասարկման կենտրոնը, որտեղ հարկ վճարողների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքով: Ֆինանսների նախարարության պատասխանատուների հավաստմամբ, այս մասնաշենքի շահագործմամբ ավարտվում է տարածքային հարկային տեսչությունները սեփական շենքով և գույքով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում հարկային համակարգում շահագործման է հանձնվել հիմնովին վերանորոգված 15 վարչական շենք. Կապանի ՏՀՏ-ի վարչական նոր շենքը 16-րդն է: 2016թ. Էջմիածնի և Իջևանի տեսչությունների շենքերի հիմնանորոգմամբ կավարտվի բոլոր տարածքային հարկային տեսչությունների վարչական շենքերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ
«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Փաշինյանը «խլեշ է անում» տղաների հասցեին՝ վստահ, որ դրա համար էլ պատասխան չի ստանալու
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը գործնականում անձնական խոր վիրավորանք հասցրեց բանակային...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». Եվս մեկ խորհուրդ, այն էլ Փաշինյանի նախագահությամբ
Ի՞նչ բարեփոխումներ պետք է համակարգի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Ինչու է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշտոնի նշանակմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը,...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Արտախորհրդարանական ուժերը հաջորդ շաբաթ հրավիրվել են խորհրդարան՝ նախաձեռնությունը ներկայացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵՄ անդամակցության նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի Ազգային ժողովի մեկնարկելիք...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Դոնալդ Թրամփի երդմնակալությանը Փաշինյանը հրավիրված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և...
Աղբյուր` Panorama.am
08:55
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց...
Աղբյուր` Panorama.am
08:42
Մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում. Նիկոլա Ազնավուր
«Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
08:31
Բագրատ Սրբազանը Իրանում է
Վերջին օրերին Իրանում գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ:...
Աղբյուր` Panorama.am
23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}