ԱԺ Բյուջետային գրասենյակն արդեն սկսել է աշխատանքը. ՀԺ
Ազգային ժողովում արդեն իր աշխատանքն է սկսել Բյուջետային գրասենյակը: Հունվարի 15-ին մրցութային կարգով գրասենյակի ղեկավար է նշանակվել Գագիկ Բարսեղյանը, որը մինչ այս ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետն էր: Նրանից բացի գրասենյակը պետք է ունենա ևս չորս փորձագետ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը հիշեցնում է, որ Բյուջետային գրասենյակը ստեղծելու համար անցած տարի ԱԺ կանոնակարգ օրենքում կատարվեց համապատասխան փոփոխություն: Այդ կառույցի առաքելությունը պետք է լինի ԱԺ խմբակցություններին կամ անհատ պատգամավորներին բյուջեի նախագծին, բյուջետային գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն տրամադրելը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան