Կապանի տարածքային հարկային տեսչությունը նոր մասնաշենք ունի
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը:
Սյունիք մենկնած Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, տեսչությունը սպասարկում է Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքաների և 46 գյուղական համայնքների 4318 հարկ վճարողների:
Կապանի տարածքային հարկային տեսչության պետ Արթուր Այվազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մասնաշենքի կառուցումը ոչ միայն աշխատանքային պայմանների բարելավմանն է ուղղված, այլ նաև մաս է կազմում հարկային համակարգի բարեփոխման ծրագրի, որով ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կենտրոններ:
«Կապանի նորակառույց հարկային տեսչությունը գործառութային կառուցվածքով բաղկացած է երեք բաժիններին՝ հարկ վճարողների սպասարկման բաժին, տեղեկատվական վերլուծության բաժին և հարկ վճարողների հսկողության բաժին: Նոր մասնաշենքում աշխատում են 44 հարկային ծառայողներ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 170 հազար դրամ»,- նշեց Արթուր Այվազյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը Սյունիքի մարզում էր. «Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են»
- Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն արտադրողականության և կառավարման արդյունավետության ավելի քան 20 % աճ է նախատեսվում
- Քաջատեղյակ էինք, որ քաղաքում ևս 110-120 երեխաների նախակրթարանում տեղավորելու խնդիր կա. Վահե Հակոբյան
- Մեղրիում բացվել է գերժամանակակից ապահովվածությամբ տարածաշրջանային բժշկական կենտրոն