Մինսկի գրքի ցուցահանդեսում ՀՀ-ն ներկայացնելու է 200 միավոր գրականություն. Միլիտոնյան
Մինսկի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառում Հայաստանն ունենալու է 50 քմ տարածք՝ ներկայացնելով 200 միավոր գրականություն՝ գեղարվեստական, հոբելյանական, պատմամշակութային, գիտահանրամատչելի, մանկական, թարգմանական: Ներկայացվելու է վերջին երկու տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լույս տեսած հայերեն և օտարալեզու գրքեր: Panorama.am-ին տեղեկացրեց հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:
Նա նշեց, որ Հայաստանը վերջին տասը տարվա ընթացքում մասնակցել է Մինսկի գրքի միջազգային բոլոր ցուցահանդես-տոնավաճառներին, այս տարի հանդես է գալու Պատվո հյուրի կարգավիճակով. «Կազմակերպիչներն են որոշում, առաջարկում են, եթե համաձայն է լինում տվյալ երկիրը, այդպես էլ լինում է: Ամեն տարի մի երկրի առաջարկվում է»:
Տարբեր տարիներին Պատվո հյուրի կարգավիճակով մասնակցել են՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելը, Ղազախստան, Ֆրանսիան, Գերմանիան, Վենեսուելան, Չինաստանը:
Է.Միլիտոնյանը կարևորեց միջազգային ցուցահանդեսներին մասնակցելը, նշեց, որ այն տալիս է տարբեր գրողների, հրատարակիչների, թարգմանիչների հետ համագործակցություն, տարբեր երկրների հետ ծրագրերի քննարկում:
Նշենք, որ Մինսկի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը կայանալու է փետրվարի 10 -14-ը: belarus.by-ի համաձայն, այս տարի սպասվում է Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հրատարակիչների ակտիվ մասնակցություն: Կազմված է մշակութային և գործնական ծավալուն ծրագիր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին