Ռուսաստանում մտադիր են բարձրացնել բենզինի և դիզվառելիքի ակցիզային հարկը
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը առաջարկել է ապրիլի 1-ից 2-ը ռուբլիով ավելացնել բենզինի, և 1 ռուբլիով դիզվառելիքի ակցիզային հարկը: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ ընդգծելով, որ այս քայլով 2016թ-ին բյուջե մուտք կկատարվի հավելյալ 80 մլրդ ռուբլի: Փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ակցիզային հարկի ավելացումը չի բերի գների աճի: Ռուբլով արտահայտած նավթի գինը նվազում է, հետևաբար, նվազում է նաև բենզինի գինը, այդ իսկ պատճառով հարկ է նշել, որ սպառողները չեն զգա ակցիազային հարկի այդ փոփոխությունը»,- հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ Սիլուանովը հայտարարել էր, որ հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը պահանջում է ավելի շատ միջոցներ քան ծախսերի 10%-ի տնտեսումն է: